HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով փսո կրեմ 200մլ 43182
-
Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
-
ԱրտադրողHB Israel
Նախատեսված է չոր և գրգռված մաշկի համար։
Հարստացված է բույսերի հանուկներով և Մեռյալ ծովի հանքանյութերով։
Յուրահատուկ բանաձևով մաշկը հանգստացնող բուժիչ կրեմը պարունակում է յուղերի, Մեռյալ ծովի հանքանյութերի և բուսական հանուկների խառնուրդ: Նախատեսված է այնպիսի խնդիրների թեթևացման համար, ինչպիսիք են մաշկի գրգռվածությունը, չորությունը և շերտազատումը, որոնք ուղեկցվում են մաշկի կարմրությամբ: Չի թողնում հետքեր և հեշտությամբ ներծծվում է։
Պարունակում է ավոկադոյի, ձիթապտղի և շիի ծառի յուղերի կոմպլեքս, որոնք օգնում են վերականգնել, փափկացնել մաշկը, և պահպանել խոնավությունը, մեղրամոմ, որն առանց ծակոտիները խցանելու պաշտպանում է մաշկը արտաքին գործոններից, ալոե և երիցուկ՝ վնասված և գրգռված մաշկը հանգստացնելու համար, C և E վիտամիններ՝ մաշկը սնուցելու համար: Այն հարստացված է Մեռյալ ծովի հանքանյութերով, որոնք հանդիսանում են մաշկային խնդիրների բուժման բնական եզակի միջոց: Հարուստ բաղադրիչներով այս կրեմը բարելավում է մաշկի տեքստուրան, ունի նաև խոնավացնող և հանգստացնող ազդեցություն:
Օգտագործման եղանակը.
Քսել մաքուր մաշկին օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան։ Դրական փոփոխությունը նկատվում է մի քանի անգամ օգտագործելուց հետո, որի ժամանակ մաշկը դառնում է սնուցված և հանգստացած։
Այն մաշկի վրա հետքեր չի թողնում և հեշտությամբ ներծծվում է:
Բաղադրությունը․
Ջուր,արմավենու յուղ, խաղողի սերմերի յուղ, ցետեարիլ սպիրտ, շիի ծառի յուղ, գլիցերին, դառը նշի քաղցր յուղ, գլիցերիլ ստեարատ ԻԷ, պարաֆին, ՊԷԳ-20 ստեարատ, ստեարիլ սպիրտ, գլիցերիլ պալմիտատ/ստեարատ, ֆենօքսիէթանոլ, միզանյութ, տոկոֆերիլ ացետատ, ձիթենի եվրապականի պտղի յուղ, ալանտոին, սպիտակ մոմ, ստեարաթթու, կապրիլոիլ գլիցին, դարչինի կեղևի հանուկ, սարկոզին, ալանին, ասպարտաթթու, գլյուտամաթթու, գլիցին, ԷԴՏՔ-ի երկնատրիումական աղ, էթիլհեքսիլ գլիցերին, ալոեի տերևի հյութի փոշի, երիցուկ հռոմեականի ծաղկի յուղ, ասկորբինաթթու, ծովի աղ, ավոկադոյի յուղ, բուրավետիչ, հիդրօքսիցիտրոնելոլ, բենզիլ սալիցիլատ, կումարին, հերանիոլ, լինալուլ, ցիտրոնելոլ, հեքսիլ ցինամալ, ալֆա-իզոմեթիլ իզոնոն։
Չի պարունակում ստերոիդներ: