Ինստիտուտո Էսպանիոլ Ատոպիկ Սկին դեմքի էքստրա խոնավացնող կրեմ 75մլ 08833
-
Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
-
ԱրտադրողInstituto Spain
Չի գրգռում մաշկը և վերացնում է քորը։
Մադեկասոզիդը զգայուն մաշկի համար անհրաժեշտ բաղադրիչ է։ Վերականգնում է մաշկը, ունի հակաօքսիդանտային ազդեցություն և վերացնում է մաշկի գրգռվածությունը։
3 տեսակի անփոխարինելի ցերամիդները, որոնք գործում են մադեկասոզիդի և ցենտելա ասիականի հետ միասին, զգայուն մաշկի համար անհրաժեշտ բաղադրիչներ են: Դրանք խոնավեցնում են մաշկը, օգնում են վերականգնել մաշկի պաշտպանական բարիերը։
Շնորհիվ իր կազմում առկա հակաօքսիդանտային և ակտիվ բաղադրիչների, այն նպաստում է մաշկի վերականգնմանը, հանգստացնում է գրգռվածությունը և պահպանում է ավելորդ խոնավությունը, որն անհրաժեշտ է մաշկին։
Պաշտպանում է ատոպիկ, չոր և զգայուն մաշկը չորացումից, ազատ ռադիկալներից և աղտոտվածությունից՝ ամրապնդելով մաշկի պաշտապնական ուժերը։ Պարունակում է 3 տեսակի ցերամիդներ․
- Ցերամիդ I - հեռացնում է քորի զգացողությունը
- Ցերամիդ II - նվազացնում է խոնավության պակասը
- Ցերամիդ III - բարձրացնում է խոնավությունը և մաշկը պաշտպանում է արտաքին գործոններից
Օգտագործման եղանակը`
քսել մաշկին և զգուշությամբ մերսել այնքան, մինչև ամբողջությամբ ներծծվի, և ուշադրությունը կենտրոնացնել չոր և զգայուն հատվածներին։
Փորձարկված է մաշկաբանների կողմից։
Բաղադրությունը՝
ջուր, գլիցերին, կապրիլիկ/կապրիկ եռգլիցերիդ, ցետեարիլ սպիրտ, պետրոլատում, ցետեարեթ-20, դիմեթիկոն, ցետիլ սպիրտ, ՊԷԳ-8 երկստեարատ, ցերամիդ 3, ցերամիդ 6, ցերամիդ 1, ֆիտոսֆինգոզին, նատրիումի հիալուրոնատ, ցենտելա ասիականի հանուկ, ինկի ընկույզի սերմերի յուղ, նատրիումի լաուրոիլ լակտիլատ, էթիլհեքսիլգլիցերին, գլիցերիլ ստեարատ, մադեկասոզիդ, պանթենոլ, պանտոլակտոն, ֆենօքսիէթանոլ, պրոպիլեն գլիկոլ, ալանտոին, խոլեստերոլ, քսանտանային խեժ, կարբոմեր, ՊԷԳ-100 ստեարատ, տոկոֆերոլ, կապրիլիլ գլիկոլ, եռէթանոլամին, գլյուտամատ երկացետատի քառանատրիումական աղ։
Նախազգուշացումեր՝
միայն արտաքին օգտագործման համար։ Կուլ չտալ։