Սվիսս Ժետալ հանգստացնող, ծակոտիները նեղացնող դիմակ 50մլ 73609

41,000 ֏
In stock
SKU
C3304P040142
Մուտքագրեք այն գինը, որը պատրաստ եք վճարել։ Մենք կփորձենք համապատասխանեցնել այն, եթե հնարավոր է։
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    Swiss Getal

Մաշկը հանգստացնող դիմակը արդյունավետորեն կարգավորում է սեբումի արտադրությունը, տոնուսավորում, խոնավացնում և մաքրում է դեմքի մաշկը։ Այն նեղացնում է մաշկի լայնացած ծակոտիները և նպաստում է մաշկի արտաքին տեսքի վերականգնմանը։ Դիմակը  հանգստացնում է մաշկը՝ դրան հաղորդելով թարմ, առողջ և պայծառ տեսք։

 

Օգտագործման եղանակը՝

քսել բարակ շերտով, շաբաթը 1-2 անգամ: Թողնել 15-20 րոպե և մաքրել Cellular Refreshing Toner-ով: Այնուհետեւ կիրառել SwissGetal ցերեկային կամ գիշերային խնամք՝ հարմարեցված ձեր մաշկի տեսակին:

 

Բաղադրությունը՝

ջուր, պրոպիլեն գլիկոլ, կապրիլիկ/կապրիկ եռգլիցերիդ, գլիցերին, կոկո-կապրիլատ/կապրատ, բութիլեն գլիկոլ, C12-20 թթվի ՊԷԳ-8 էսթեր, ծառի սնկի հանուկ, շիի ծառի յուղ, կալիումի ցետիլ ֆոսֆատ, ակրիլատ/C10-30 ալկիլ ակրիլատի խաչաձև պոլիմեր, տիտանի երկօքսիդ, ֆենօքսիէթանոլ, ժոժոբայի սերմերի յուղ, համամել վիրջինականի ջուր, էթիլհեքսիլգլիցերին, իռլանդական մամուռ, նատրիումի հիդրօքսիդ, տոկոֆերոլ, տոկոֆերիլ ացետատ, գլյուտամատ երկացետատի քառանատրիումական աղ, գլյուկոզ, ռետինիլ պալմիտատ, ֆոսֆորական թթու, լավանդայի յուղ, անանուխ պղպեղայինի յուղ, եղեսպակի յուղ, ուրցի ծաղկի/տերևի յուղ, լամինարիայի հանուկ, սև կտտենու ծաղկի հանուկ, ՊԷԳ-40 հիդրոգենացված գերչակի յուղ, ցիկի սուլֆատ, կիտրոնաթթու, կալիումի սորբատ, նատրիումի բենզոատ, բենզիլ սպիրտ, պիրիդօքսինի հիդրոքլորիդ, դեհիդրոքացախաթթու։

 

Նախազգուշացում՝

նախատեսված է արտաքին օգտագործման համար։