Սվիսս Ժետալ հիալուրոնաթթվով շիճուկ 30մլ 79007
-
Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
-
ԱրտադրողSwiss Getal
Յուրահատուկ, բարձր կոնցենտրացված հիալուրոնաթթուն ցուցաբերում է բարձր արդյունավետություն և լիֆթինգ էֆեկտ։ Այն առկա է մաշկում և մարմնի տարբեր հատվածներում, օգնում է պահպանել իր զանգվածից 1000 անգամ ավելի շատ ջուր, ինչը նպասում է մաշկի օպտիմալ խոնավության մակարդակի և ամրությամբ պահպանմանը։ Տարիքի հետ օրգանիզմում հիալուրոնաթթվի արտադրությունը նվազում է, ինչը հանգեցնում է մաշկի ամրության և էլաստիկության պահպանմանը, ուստի առաջանում են կնճիռներ։ Շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնները, ինչպես օրինակ արևի լույսը, աղտոտող նյութերը և փոշին, արագացնում են ծերացման գործընթացը և հանգեցնում մաշկի հոգնածության:
Հիալո-օլիգոն՝ ցածր մոլեկուլային զանգվածով հիալուրոնաթթվի նոր տեսակ է, որը նպաստում է մաշկում երկու անգամ ավելի շատ խոնավության պահպանմանը, քան սովորական հիալուրոնաթթուն։ Շատ կարճ ժամանակահատվածում մաշկը դառնում է ավելի ամուր, իսկ կնճիռներն ու մաշկային գծերը նվազում են։
Այն բարելավում է ներքին էլաստիկ թելերի կառուցվածքը և խթանում է մաշկի ռեգեներացիան։ Շիճուկը ցուցաբերում է իր առավելությունները նաև այնպիսի պրոցեդուրաների ժամանակ, ինչպիսին են պիլինգը, լազերային, ուլտրաձայնային կամ ինֆրակարմիր ճառագայթների ազդեցությունը։
Օգտագործման եղանակը`
տարածել մաքուր մաշկին ամեն օր՝ առավոտյան և երեկոյան։ Այնուհետև շարունակել խնամքը ՍՎԻՍՍ ԺԵՏԱԼ-ի համապատասխան միջոցներով։ Նախատեսված է ամենօրյա խնամքի և սպա-պրոցեդուրաների ժամանակ կիրառման համար։
Բաղադրությունը՝
ջուր, պրոպանդիոլ, նատրիումի հիալուրոնատ, հիալուրոնաթթու, հիդրօքսիէթիլցելյուլոզ, նատրիումի բենզոատ, ֆենօքսիէթանոլ, ալանտոին, գլյուտամատ երկացետատի քառանատրիումական աղ, նատրիումի հիդրօքսիդ։
Նախազգուշացում՝
նախատեսված է արտաքին օգտագործման համար։