Սվիսս Ժետալ ոսկի կոլագենով ինֆուզիոն շիճուկ 30մլ 74514

89,000 ֏
In stock
SKU
C3304P040151
Մուտքագրեք այն գինը, որը պատրաստ եք վճարել։ Մենք կփորձենք համապատասխանեցնել այն, եթե հնարավոր է։
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    Swiss Getal

Բացահայտեք Ձեր համար ոսկի կոլագենով ինֆուզիոն շիճուկի թանկարժեք գաղտնիքը։

Շնորհիվ նորարարական բաղադրիչների՝ այս շիճուկը թույլ է տալիս հարթել կնճիռները 55%-ով և խորը խոնավացնում է մաշկը։ Արդյունքում ապահովում է շքեղ հակատարիքային ազդեցություն և դեմքի թարմություն։

Կոսմետիկ հետազոտությունները ցույց են տվել, որ ոսկին, բացի իր հակատարիքային ազդեցությունից, հանդիսանում է ակտիվ բաղադրիչների օպտիմալ փոխադրող։ Իրականացնելով բարդ գործընթաց, ոսկու բաղադրիչները կապվում են ակտիվ պեպտիդների հետ, ինչը հնարավորություն է տալիս պեպտիդներին ավելի էֆեկտիվ տեղափոխվել մաշկ՝ ինչի արդյունքում դրանց ազդեցությունը դառնում է ավելի երկարատև։ Ակտիվ բաղադրիչների համակցությունը խթանում է կոլագենի սինթեզը և մեծացնում ֆիբրոբլաստները՝ բարելավելով մաշկի առաձգականությունը, ցուցաբերում է հակատարիքային ազդեցություն։ Շիճուկը հարստացված է փոքր և մեծ մոլեկուլյար զանգվածով հիալուրոնաթթվով, որը ցուցաբերում է հակատարիքային ազդեցություն, ինչի շնորհիվ էլ շիճուկը մաշկին ապահովում է անհրաժեշտ խոնավությամբ։

 

Օգտագործման եղանակը՝

2-3 կաթիլ շիճուկը դեմքի մաշկը մաքրելուց հետո քսել առավոտյան և երեկոյան, այնուհետև օգտագործել ՍՎԻՍՍ ԺԵՏԱԼ Ոսկի մետաքսե քսուքը,  և ցերեկային կամ գիշերային քսուք՝ կախված մաշկի տեսակից։ Շիճուկն ակնթարթորեն ներծծվում է։ 

Օգտագործելուց առաջ թափահարել։ 

 

Բաղադրությունը՝

ջուր, պրոպանդիոլ, ալանտոին, գլյուտամատ երկացետատի քառանատրիումական աղ, հիալուրոնաթթու, նատրիումի բենզոատ, ֆենօքսիէթանոլ, նատրիումի հիալուրոնատ, հիդրօքսիէթիլցելյուլոզ, քսանտանային խեժ, կոլոիդային ոսկի, ացետիլ հեքսապեպտիդ-9, բենզիլ սպիրտ, գլիցերին կապրիլատ, բենզոյական թթու, համամել վիրջինականի ջուր, դեհիդրոքացախաթթու, ոսկի։

 

Նախազգուշացում՝

նախատեսված է արտաքին օգտագործման համար։