HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով հակատարիքային մաշկը ամրացնող կտորե դիմակ 1հատ/18մլ 47733

2,300 ֏
In stock
SKU
C3304P039813
Մուտքագրեք այն գինը, որը պատրաստ եք վճարել։ Մենք կփորձենք համապատասխանեցնել այն, եթե հնարավոր է։
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    HB Israel

Հարստացված է հիալուրոնաթթվով, պեպտիդներով և Մեռյալ ծովի հանքանյութերով

Դեմքի կտորե դիմակը հարստացված է հակատարիքային հզոր բաղադրիչներով՝  հիալուրոնաթթվով և պեպտիդներով, որոնք նախատեսված են չոր մաշկի խնամքի և մանր կնճիռները քողարկելու համար։ Այս դիմակը հարստացված է մաշկը խոնավացնող, թարմացնող և հանգստացնող բաղադրիչներով, որոնցից են ալոեն և երիցուկը։ Հարստացված է նաև A, B5, E վիտամիններով և Մեռյալ ծովի հանքանյութերով: Առավելագույն հարմարավետության համար կան հատուկ անցքեր աչքերի և բերանի հատվածի համար։ Դիմակը փափկացնում, հանգստացնում, թարմացնում է մաշկը, նպաստում է կնճիռների հարթեցմանը։ Այն մաշկը դարձնում է պայծառ, թարմ, հարթ և էլաստիկ։ Առաջին իսկ օգտագործումից հետո մաշկը դառնում է ավելի թարմ և պայծառ։ 

Նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար։ 

 

Օգտագործման եղանակը.

օգտագործել  շաբաթական մեկից երկու անգամ, կտորե դիմակը տեղադրել ճակատին և ամրացնել ամբողջ դեմքին՝ դեպի ներքև շարժումերով։ Թողնել 10-15 րոպե, հանել և դեն նետել։ Շրջանաձև շարժումերով մերսել նյութի մնացորդները կամ լվանալ դեմքը։ Խնամքն ավարտելու համար խորհուրդ է տրվում օգտագործել HB դեմքի խոնավացնող միջոց: 

Դիմակը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար և հարմար է մաշկի բոլոր տեսակների համար։

 

Բաղադրությունը.

ջուր, գլիցերին, պրոպիլեն գլիկոլ, էրիթրիտոլ, դառը նշի քաղցր յուղ, ֆենօքսիէթանոլ, կարնոզին, քսանտանային խեժ, պանթենոլ, քլորֆենազին, նատրիումի ակրիլատ/նատրիումի ակրիլոիլերկմեթիլ տաուրատի կոպոլիմեր, բութիլեն գլիկոլ, նատրիումի ՊԿԹ, իզոհեքսադեկան, նատրիումի հիալուրոնատ, ալոեի տերևների հյութ, պոլիսորբատ 80, մալթոդեքստրին, տոկոֆերիլ ացետատ, տրեմելայի պալիսախարիդներ, բուրավետիչ, ռետինիլ պալմիտատ, սորբիտան օլեատ, ծովի աղ, հեքսիլեն գլիկոլ, հիդրօքսիացետոֆենոն, նատրիումի գլյուտամատ, ԴՄԴՄ հիդանտոին, քաղցրարմատի արմատի հանուկ, տոկոֆերոլ, պոլիգոնումի արմատի հանուկ, ցենտելա ասիականի հանուկ, նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, երիցուկ հռոմեականի ծաղկի հանուկ, սաղավարտուկի արմատի հանուկ, հազրեվարդ բուժիչի տերևի հանուկ, թեյի ծառի տերևների հանուկ։ 

 

Նախազգուշացումներ.

կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։