HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով խորը դետօքս սև մագնիսով դիմակ միներալներով 1հատ/20մլ 47801
-
Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
-
ԱրտադրողHB Israel
Պարունակում է ցեխ, ալոե և հիալուրոնաթթու
Սև կտորե դիմակը նախատեսված է ծակոտիների խորը մաքրման, մեռած բջիջների հեռացման և մաշկին հարթ, փայլուն տեսք հաղորդելու համար: Հարստացված է բամբուկից և Մեռյալ ծովի ցեխից ստացված փայտածխով, որը հայտնի է մաշկից տոքսինները և աղտոտվածությունը կլանելու ունակությամբ:
Դիմակը շնորհիվ մենթոլի յուղի, ալոեի և հակաօքսիդանտային հատկությամբ վիտամին E-ի կարգավորում է մաշկի յուղային հավասարակշռությունը, նվազեցնում կարմրությունը, թարմացնում և սառեցնում է այն։ Հարստացված է հիալուրոնաթթվով, որն օգնում է նվազեցնել կնճիռները, սթրեսը, հոգնածությունը և խոնավության անհավասարակշռությունը։ Դիմակի մագնիսն օգնում է ակտիվ բաղադրիչներին ներթափանցել մաշկ՝ առաջին իսկ օգտագործումից հետո դարձնելով մաշկը հարթ, հանգստացած և փայլուն:
Նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար։
Օգտագործման եղանակը՝
օգտագործել մաքուր մաշկին՝ շաբաթական 1-2 անգամ, նախընտրելի է երեկոյան, դիմակը դնել ճակատին, որպեսզի մագնիսական կողմը լինի ձեր ուղղությամբ և թեթևակի ձգել դեպի ներքև: Թողնել մոտ 10-15 րոպե և հանել։ Շրջանաձև շարժումերով մերսել նյութի մնացորդները կամ լվանալ դեմքը տաք ջրով և քսել HB խոնավացնող կրեմ:
Դիմակը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար և հարմար է մաշկի բոլոր տեսակների համար։
Բաղադրությունը՝
ջուր, գլիցերին, պրոպիլեն գլիկոլ, էրիթրիտոլ, ֆենօքսիէթանոլ, քսանտանային խեժ, հիդրոլիզված սկլերոցիումի խեժ, պանթենոլ, քլորֆենազին, բութիլեն գլիկոլ, բետաին, նատրիումի հիալուրոնատ, ալոեի տերևի հյութ, մալթոդեքստրին, փայտածխի փոշի, տոկոֆերիլ ացետատ, տրեմելայի պոլիսախարիդներ, բուրավետիչ, Մեռյալ ծովի աղ, ծովի ցեխ, հեքսիլեն գլիկոլ, հիդրօքսիացետաֆենոն, անանուխ պղպեղայինի տերևի հանուկ, քաղցրարմատի արմատի հանուկ, պոլիգոնումի արմատի հանուկ, ցենտելա ասիականի հանուկ, նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, երիցուկ հռոմեականի ծաղկի հանուկ, սաղավարտուկի արմատի հանուկ, հազրեվարդ բուժիչի տերևի հանուկ, թեյի ծառի տերևի հանուկ։
Նախազգուշացումներ՝
կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում աչքերը լվանալ։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։