HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով ոսկե հիդրոգելային մոդելավորղ դիմակ 1 հատ/25մլ 24574

2,500 ֏
In stock
SKU
C3304P039818
Մուտքագրեք այն գինը, որը պատրաստ եք վճարել։ Մենք կփորձենք համապատասխանեցնել այն, եթե հնարավոր է։
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    HB Israel

Պարունակում է հիալուրոնաթթու և ոսկի։

Ոսկե հիդրոգելային դեմքի դիմակը հիանալի ծածկում է դեմքը, սնուցում, փափկացնում  և խոնավացնում է այն:

Հարստացված է հակատարիքային բաղադրիչներով, ինչպիսիք են հիալուրոնաթթուն, որը հայտնի է մաշկը ամրացնելու և տարիքային նշանները նվազեցնելու ազդեցությամբ, ալոեն և երիցուկը՝ մաշկը փափկացնելու և հանգստացնելու ունակությամբ, ոսկին և Մեռյալ ծովի հանքանյութերը՝ մաշկի ինտենսիվ սնուցման և հավասարակշռման համար, բարելավում են մաշկի տեքստուրան և բնական խոնավության մակարդակը։ 

Նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար։

 

Օգտագործման եղանակը.

օգտագործել մաքուր մաշկին: Պլաստիկ շերտն առանձնացնել դիմակից, հիդրոգելային դիմակը դնել  ճակատին և նրբորեն ամրացնել  ստորին հատվածը՝  դիմակը տեղում պահելու համար: Թողնել մոտավորապես 15 րոպե, հեռացնել և դեն նետել։ Մնացած նյութը շրջանաձև շարժումներով մերսել դեմքին, մինչև ներծծվի: Խնամքն ամբողջականացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել HB դեմքի խոնավացնող միջոց։ Դիմակը մեկանգամյա օգտագործման է և հարմար է մաշկի բոլոր տեսակների համար։

 

Բաղադրությունը.

ջուր, գլիցերին, պրոպիլեն գլիկոլ, էրիթրիտոլ, իռլանդական մամուռ, ֆենօքսիէթանոլ, քսանտանային խեժ, քլորֆենազին, բութիլեն գլիկոլ, նատրիումի հիալուրոնատ, ալոեի տերևի հյութ, մալթոդեքստրին, տրեմելայի պոլիսախարիդ, բուրավետիչ, ոսկի, Մեռյալ ծովի աղ, 1,2-հեքսանդիոլ, հիդրօքսիացետոֆենոն, ցենտելա ասիականի հանուկ, քաղցրարմատի արմատի հանուկ, թեյի ծառի տերևի հանուկ, նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, երիցուկ հռոմեականի ծաղկի հանուկ, սաղավարտուկի արմատի հանուկ, պոլիգոնումի արմատի հանուկ, հազրեվարդ բուժիչի տերևի հանուկ։

 

Նախազգուշացումներ.

կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ աչքերը ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։