HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով ձիթապտղի յուղով և մեղրով դիմակ չոր և ներկած մազերի համար 250մլ 43304

7,200 ֏
In stock
SKU
C3305P039883
Մուտքագրեք այն գինը, որը պատրաստ եք վճարել։ Մենք կփորձենք համապատասխանեցնել այն, եթե հնարավոր է։
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    HB Israel

Հանքանյութերով հարուստ մազերը խոնավացնող դիմակը հարստացված է բարձր կոնցենտրացիայով ձիթապտղի յուղով, որն հայտնի է իր օգտակար հատկություններով՝ խոնավացնում, սնուցում, վերականգնում և փափկեցնում է մազերը, ինչպես նաև հակաօքսիդանտային հատկություն ունեցող մեղրի հանուկով։ Բաղադրիչների յուրահատուկ համակցությունը նպաստում է մազերի որակի բարելավմանը և պաշտպանում է հետագա վնասումներից, ինչպիսին են եղանակային անբարենպաստ պայմանները, սթրեսը և քիմիական խնամքը ։ 

Այն նաև հարստացված է B5 և E վիտամիններով և Մեռյալ ծովի հանքանյութերով, որոնք ապահովում են հավելյալ խոնավացում՝ պաշտպանելով դրանք կլիմայական պայմանների հետևանքով առաջացած վնասվածքներից և քիմիական խնամքից, ինչպիսիք են մազերի հարդարումը և ներկումը:

 

 

Օգտագործման եղանակը.

մազերը շամպունով լվանալուց հետո ավելորդ ջուրը քամել մազերից, մեծ քանակությամբ դիմակը քսել մազերին՝ արմատներից մինչև ծայրերը, մերսել, սպասել 2-3 րոպե, ապա լվանալ տաք ջրով։ 

 

 

Բաղադրությունը.

ջուր, ցետիլ սպիրտ, գլիցերին, իզոպրոպիլ միրիստատ, ցետրիմոնիումի քլորիդ, բուրավետիչ, ֆենօքսիէթանոլ, ծովի ջուր, ալոեի տերևի հյութ, խաղող մշակովիի սերմերի յուղ, ժոժոբայի սերմերի յուղ, դառը նշի քաղցր յուղ, եռէթիլեն գլիկոլ, արգանիայի միջուկի յուղ, շիի ծառի յուղ, ձիթենի եվրոպականի պտղի յուղ, ավոկադոյի յուղ, կիտրոնաթթու, նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, պոլիքվատերնիում-10, նատրիումի ացետատ, նատրիումի քլորիդ, իզոպրոպիլ սպիրտ, երիցուկ հռոմեականի ծաղկի հանուկ, բենզոյաթթու, դեհիդրոքացախաթթու, չիչխան սովորականի յուղ, կոճապղպեղի արմատի հանուկ, պրոպիլեն գլիկոլ, մեղրի հանուկ, բենզիլ սպիրտ, պանթենոլ, տոկոֆերիլ ացետատ, բենզոֆենոն-3, գազարի յուղ, միամյա արևածաղկի սերմերի յուղ, Մեռյալ ծովի ցեխ, հազրեվարդ բուժիչի տերևի հանուկ, հիդրոլիզված կերատին, նռան հանուկ, Cl 42090, կարամել, լինալուլ։ 

Պարունակում է բենզոֆենոն-3։

 

Նախազգուշացումներ․

կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ աչքերը ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։