HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով առանց օճառ պիլինգ 250մլ 43978

7,900 ֏
In stock
SKU
C3304P039825
Մուտքագրեք այն գինը, որը պատրաստ եք վճարել։ Մենք կփորձենք համապատասխանեցնել այն, եթե հնարավոր է։
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    HB Israel

Պարունակում է ալոե և երիցուկ։

Նախատեսված է նորմալ և կոմբինացված մաշկի համար։

Դեմքի մաշկի մանրակրկիտ մաքրումն այն առողջ պահելու լավագույն միջոցն է։ Կեղտի, քրտինքի և ճառագայթման ամենօրյա բարակ շերտի կուտակումը կարող է թուլացնել մաշկի գործունեությունը և փակել ծակոտիները: Մեռյալ ծովի ցեխով՝  նուրբ, առանց օճառային հիմքի պիլինգ օճառը հատուկ  նախատեսված  է ամենօրյա մաքրման համար: Այս մաքրող միջոցի նորարարական բանաձևը հարստացված է Մեռյալ ծովի ցեխով, որը հայտնի է իր բազմաթիվ հատկություններով։ Այն նաև հարստացված է կանաչ թեյի հանուկով, թեյի ծառի յուղով, Ալոե վերայով և երիցուկով: Պիլինգի հատիկները հեռացնում են մաշկի մահացած բջիջները, որոնք դարձնում էին մաշկը անշունչ, կոպիտ և տալիս էին անհավասար տոնային տեսք : Այն արդյունավետ հեռացնում է դիմահարդարման մնացորդները, յուղոտ փայլը և կեղտը: Այս պիլինգ օճառով դեմքը մաքրելուց հետո յուրաքանչյուր կոսմետիկ միջոց կարող է ավելի լավ ներթափանցել մաշկի մեջ և դառնալ ավելի լավ դիմահարդարման հիմք: Հարմար է երիտասարդ մաշկի և տղամարդկանց համար՝ որպես սափրվելու միջոց։

 

Օգտագործման եղանակը.

քիչ քանակությամբ օճառը տարածել դեմքի խոնավ մաշկին, մերսել և լավ լվանալ։ Նախատեսված է ամենօրյա օգտագործման համար։

 

Բաղադրությունը.

ջուր, նատրիումի կոկետ սուլֆատ, գլիցերին, կոկամիդոպրոպիլ բետաին, հիդրատացված սիլիցիումի օքսիդ, պրոպիլեն գլիկոլ, ալոեի տերևի հյութ, բուրավետիչ, ժոժոբայի սերմերի հանուկ, Մեռյալ ծովի աղ, կարբոմեր, նատրիումի բենզոատ, ծիրանի կորիզի փոշի, թեյի տերևի հանուկ, երիցուկ հռոմեականի ծաղկի հանուկ, Մեռյալ ծովի ցեխ, արգանիայի միջուկի յուղ, չիչխան սովորականի յուղ, ձիթենի եվրոպականի պտղի յուղ, նարնջի պտղի հանուկ, տոկոֆերիլ ացետատ (վիտամին E), թեյի ծառի յուղ, կարամել։

 

Նախազգուշացումներ․

կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ աչքերը ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։