HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով մազերը խոնավացնող և սիլիկոնե փայլ հաղորդող կրեմ՝ արգանի յուղով 400մլ 26585
-
Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
-
ԱրտադրողHB Israel
Արգանի յուղը ստացվում է արգանի պտուղներից, որը համարվում է աշխարհի լավագույն յուղերից մեկը և ունի մի շարք բուժիչ հատկություններ։ Յուղը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, պրովիտամին B5, վիտամին E, օմեգա 6 և 9 ճարպաթթուներ։ Արգանի յուղի հիմքով կրեմը չի պարունակում սինթետիկ ճարպեր և համարվում է մազերի խնամքի համար իդեալական միջոց։ Այն ամրացնում է մազարմատները և կանխում է թեփի առաջացումը, վերականգնում է մազերի փայլը և հաղորդում է փափկություն, կանխում է մազերի էլեկտրականացումը և խոնավության պատճառով մազերի գանգրեցումը։ Պահպանում է մազերի էլաստիկությունը և սնուցում դրանք։Սիլիկոնների շնորհիվ կանխում է մազերի ճյուղավորումը։
Նախատեսված է մազերի բոլոր տեսակների համար՝ հատկապես չոր և ներկած մազերի։
Օգտագործման եղանակը.
Վերցնել անհրաժեշտ քանակությամբ կրեմ և շրջանաձև շարժումներով մերսել խոնավ կամ չոր մազերի ամբողջ երկարությամբ։ Կարելի է օգտագուծել ինչպես մազերը լվանալուց հետո՝ խոնավ կամ չոր մազերին, այնպես էլ առանց լվանալու։
Բաղադրությունը․
Ջուր, ցետիլ սպիրտ, ստեարիլ սպիրտ, գլիցերին, արգանի միջուկի յուղ, հեղուկ պարաֆին, ցետրիմոնիումի քլորիդ, կապրիլիլ գլիկոլ, դիմեթիկոն, քլորֆենազին, մասուրի պտղի յուղ, կիտրոնաթթու, պանթենոլ, դունալիելայի հանուկ, էթիլհեքսիլ մեթօքսիցինամատ, քունջութի սերմերի յուղ, խաղող մշակովիի կորիզի յուղ, դառը նշի քաղցր յուղ, ժոժոբայի սերմերի յուղ, տոկոֆերիլ ացետատ, գուար հիդրօքսիպրոպիլտրիմոնիումի քլորիդ, պրոպիլեն գլիկոլ, ֆենօքսիէթանոլ, հիդրոլիզված կերատին, բուրավետիչ, լինալուլ, կումարին, ալֆա-իզոմեթիլ իոնոն, կալիումի սորբատ, նատրիումի բենզոատ, հիդրոլիզված մետաքս։
Նախազգուշացումներ․
Կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ ջրով: Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։