HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով երիտասարդացնող գիշերային դեմքի դիմակ 50մլ 24321
-
Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
-
ԱրտադրողHB Israel
Հարստացված է պեպտիդներով, հիալուրոնաթթվով և Մեռյալ ծովի հանքանյութերով
Հանքային պեպտիդներ շարքից սնուցող և երիտասարդացնող գիշերային դիմակը, որը մշակվել է HB-ի կողմից, պեպտիդների և Մեռյալ ծովի ակտիվ հանքանյութերի համակցություն է, որը յուրահատուկ միջոց է մաշկի ծերացման նշանները նվազեցնելու համար։ Դիմակը նախատեսված է գիշերային օգտագործման համար, մեղմորեն խնամում է մաշկը՝ օգնելով բարելավել մաշկի բջիջների վերականգնման գործընթացները՝ խթանելով մաշկի խոնավացմանը և սնուցմանը, ինչպես նաև կանխում է մաշկի չորացումը:
Պեպտիդները հայտնի են մաշկի ներքին շերտերում կոլագենի կառուցվածքը վերականգնելու և մաշկի բջիջների վերականգնման գերծընթացները խթանելու ունակությամբ, որոնք Մեռյալ ծովի հանքանյութերի հետ միասին օգնում են դանդաղեցնել մաշկի ծերացման գործընթացները՝ դարձնելով մաշկը ավելի առողջ, ամուր և երիատասարդ։
Պարունակում է վիտամին E-ի հատիկներ, որոնք լուծվում են մաշկի հետ շփման ժամանակ, և վիտամին C, որն ունի հակաօքսիդանտ հատկություն:
Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար։
Օգտագործման եղանակը.
օգտագործել ամեն գիշեր քնելուց առաջ, բարակ շերտով քսել դեմքին և պարանոցին և թողնել, որ ամբողջ գիշեր ներծծվի: Չի պահանջվում լվանալ:
Բաղադրությունը.
ջուր, գլիցերին, իզոպրոպիլ միրիստատ, C12-15 ալկիլ բենզոատ, պրոպիլեն գլիկոլ, ցիկլոպենտասիլօքսան, կապրիլիկ/կապրիկ եռգլիցերիդ, նատրիումի հիալուրոնատ, իզոնոնիլ իզոնոնանոատ, միկրոբյուրեղական ցելյուլոզ, գլիցերիլ ստեարատ, ՊԷԳ-75 ստեարատ դիմեթիկոն, քսիլիտիլգլյուկոզիդ, ֆենօքսիէթանոլ, անհիդրօքսիլիտոլ, հիդրոգենացված կոկոսյան արմավենու յուղ, մեթիլ մետակրիլատի խաչաձև պոլիմեր, պանթենոլ, շիի ծառի յուղ, միզանյութ, ցետեթ-20, ցետիլ սպիրտ, նիացին ամիդ, քսիլիտոլ, կարբոպոլ քլորֆենազին, ՊԷԳ-100 ստեարատ, եռէթանոլամին, ցելյուլոզի խեժ, բուրավետիչ, տոկոֆերիլ ացետատ, էթիլհեքսիլգլիցերին, գլյուկոզ, լեցիտին, բիոսախարիդի խեժ-1, ացետիլ գլյուկոզամինի ֆոսֆատ, նատրիումի գլյուկուրոնատ, մագնեզիումի սուլֆատ, Մեռյալ ծովի հանքանյութեր/ծովի աղ, հեքսանոիլ երկպեպտիդ-3 նորլեյցինի ացետատ, լինալուլ։
Նախազգուշացումներ․
միայն արտաքին օգտագործման համար։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։ Կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ աչքերը ջրով։