HB էյչ Ընդ Բի անյուղ խոնավեցնող նրբաքսուք 50մլ 43939
-
Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
-
ԱրտադրողHB Israel
Յուրահատուկ նուրբ տեքստուրայով, արագ ներծծող, անյուղ, խոնավացնող դեմքի նրբաքսուքը նախատեսված է նորմալ և կոմբինացված մաշկի համար, ինչպես նաև առատ քրտնարտադրությամբ մաշկի համար: Կրեմը ներծծվում է ակնթարթորեն, մաշկին հաղորդում է փափկություն և հանգստություն, պահպանում է մաշկի խոնավությունը, ուժեղացնում է մաշկի բնական պաշտպանությունը և ստեղծում է անփայլ էֆեկտ։ Այն պարունակում է ալոեի , կանաչ թեյ, վարունգի հանուկներ, երիցուկ, վիտամին C+E, Մեռյալ ծովի ակտիվ հանքային նյութեր , ինչպես նաև ունի արևապաշտպան ազդեցություն։ Իդեալական հիմք է դիմահարդարման համար, նաև կարելի է օգտագործել աչքերի շուրջ։
Օգտագործման եղանակը.
Քսել առավոտյան և երեկոյան՝ դեմքի և պարանոցի հատվածում՝ մաքուր մաշկին։ Տարածել թեթև մերսող շարժումներով՝ մինչև ամբողջությամբ ներծծվի։ Կարող են օգտագործել նաև տղամարդիկ՝ սափրվելուց հետո։
Բաղադրությունը.
Ջուր, ցիկոլմեթիկոն, ցետեարիլ սպիրտ և ցետեարիլ գլյուկոզիդ, պրոպիլեն գլիկոլ, ցիկլոմեթիկոն և դիմեթիկոն, ցետեարիլ օկտանոատ, ցետիլ սպիրտ, գլիցերին, ֆենօքսիէթանոլ, կապրիլիլ գլիկոլ, պոլիսորբատ 20, դիմեթիկոն, բուրավետիչ, մեռյալ ծովի աղեր, ժոժոբայի սերմերի յուղ, սկվալեն, համամել վիրջինականի հանուկ, վաղենակ դեղատնայինի հանուկ, ջիրմուռների հանուկ, տոկոֆերիլ ացետատ (վիտամին E), ալոեի գել, մեղր, վայրի գազարի հանուկ, երիցուկի ծաղկի հանուկ, մարգարտի փոշի, կանաչ թեյի հանուկ, վարունգի հանուկ, օկտիլ մեթօքսիցինամատ, նատրիումի ասկորբիլ ֆոսֆատ (վիտամին C):
Նախազգուշացումներ.
Միայն արտաքին օգտագործման համար։ Կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ շփման դեպքում լվանալ աչքերը ջրով։ Չ՛օգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։