HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով մուլտիակտիվ ցերեկային կրեմ 50մլ 47245
-
Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
-
ԱրտադրողHB Israel
Հակատարիքային ազդեցությամբ կրեմը հարստացված է հիալուրոնաթթվով և խավիարի հանուկով:
Նորարարական տեխնոլոգիայով մշակված կրեմն ինտենսիվ խոնավացնում է մաշկը, նվազեցնում մաշկի չորությունն ու հաղորդում էլաստիկություն: Մուլտի-ակտիվ ցերեկային կրեմը սնուցում և հարթեցնում է մաշկը: Այն հարստացված է վիտամին E-ով՝ զուգակցված վիտամին C-ով, որոնք համարվում են ամենաակտիվ և հզոր բնական հակաօքսիդանտները: Կրեմը մշակված է ակտիվ և խորը ներթափանցող բաղադրիչներով, որոնք ունեն բազմաֆունկցիոնալ հակատարիքային ազդեցություն: Հիալուրոնաթթուն, կոլագենը և էլաստինը մաշկի բնական բաղադրիչներն են, որոնք հարթեցնում և ամրացնում են մաշկը, նվազեցնում են մանր կնճիռները և նպաստում մաշկի երիտասարդացմանը:
Մուլտիակտիվ ցերեկային կրեմը հարստացված է Մեռյալ ծովի հանքանյութերով, խավիարի հանուկով, մարգարիտների հանուկով, ձիթապտղի յուղով, ալոեով և երիցուկով, որոնք հարթեցնում են մաշկը, նռան հանուկով և վաղենակի յուղով: Ամենօրյա օգտագործումը նպաստում է մաշկի տեքստուրայի բարելավմանը, այն դարձնելով առողջ, հարթ, էլաստիկ և փայլուն:
Նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար։
Օգտագործման եղանակը՝
առավոտյան քսել մաքուր մաշկին, նրբորեն մերսել այնքան ժամանակ, մինչև այն ամբողջությամբ ներծծվի։
Բաղադրությունը՝
ջուր, կապրիլիկ/կապրիկ եռգլիցերիդ, իզոպրոպիլ միրիստատ, ցետիլ սպիրտ, գլիցերիլ ստեարատ, ՊԷԳ-40 ստեարատ, գլիցերին, պրոպիլեն գլիկոլ, ֆենօքսիէթանոլ, կապրիլիլ գլիկոլ, դիմեթիկոն, սորբիտան եռստեարատ, սորբիտան լաուրատ, քլորֆենազին, ցետիլ հիդրօքսիէթիլցելյուլոզ, ալանտոին, տոկոֆերիլ ացետատ, նատրիումի հիդրօքսիդ, շիի ծառի յուղ, ԷԴՏՔ-ի երկնատրիումական աղ, բուրավետիչ, լակտոզ, ցելյուլոզ, Cl 77492, տոկոֆերիլ ացետատ, հիդրօքսի պրոպիլ մեթիլցելյուլոզ, ալոեի տերևի հյութ, միամյա արևածաղկի սերմերի յուղ, վաղենակ դեղատնայինի ծաղկի հանուկ, գաղտրիկ դեղատնայինի սերմերի յուղ, երիցուկ հռոմեականի ծաղկի հանուկ, կիտրոնաթթու, նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, ավոկադոյի յուղ, նատրիումի հիալուրոնատ, հիդրոլիզված կոլագեն, պանթենոլ, խավիարի հանուկ, հիդրոլիզված էլաստին, սորբաթթու, մարգարտի փոշի, դունալիելայի հանուկ, արգանիայի միջուկի յուղ, լեցիտին, բութիլեն գլիկոլ, կարբոմեր, պոլիսորբատ 20, պալմիտոիլ եռպեպտիդ-1, պալմիտոիլ քառապեպտիդ-7, Մեռյալ ծովի աղ, ձիթենի եվրոպականի պտղի յուղ, ասկորբինաթթու, Cl 19140 (դեղին 5)։
Նախազգուշացումներ․
կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ աչքերը ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։