HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով կերատինով դիմակ հարթ մազերի համար 500մլ 47122
-
Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
-
ԱրտադրողHB Israel
Կերատինը նյութ է, որը պատում է մազերի արտաքին տեսանելի մասը և դրանով իսկ փակում ճյուղավորված ծայրերը և ստեղծում արտաքին պաշտպանիչ ծածկույթ, որը շրջապատում և հարթացնում է մազերը: Այս դիմակը հիմնված է պատենտավորված տեխնոլոգիայի վրա և ամրացնում է ջերմային բոլոր միջոցներով հարթացնող՝ վարսահարդարիչով և կերամիկական մազերի ուղղիչով վնասված մազերը։ Դիմակն ունի նորարարական բանաձև՝ առանց աղերի, որը պաշտպանում և երկարացնում է հարթացված մազերի կյանքը և պաշտպանում մազերը խոնավության ազդեցությունից ։ Այն հարստացված է կերատինով, արգանի յուղով, շիի յուղով, ձիթապտղի յուղով, պրովիտամին B5-ով և վիտամին E-ով: Օգտագործելուց հետո մազերը դառնում են ավելի հարթ, առողջ, փայլուն, ավելի փափուկ և հեշտ կառավարվող և սանրվող:
Օգտագործման եղանակը.
մազերը շամպունով լվանալուց հետո ավելորդ ջուրը քամել մազերից, առատ քսել մազերին՝ սկսած արմատներից մինչև ծայրերը, մերսել դիմակը, սպասել 2-3 րոպե, ապա լվանալ տաք ջրով։
Բաղադրությունը.
ջուր, ցետիլ սպիրտ, գլիցերին, իզոպրոպիլ միրիստատ, ցետրիմոնիումի քլորիդ, բուրավետիչ, ֆենօքսիէթանոլ, ալոեի տերևի հյութ, խաղող մշակովիի սերմերի յուղ, ժոժոբայի սերմերի յուղ, եռէթիլեն գլիկոլ, գաղտրիկի սերմերի յուղ, շիի ծառի յուղ, հիդրոլիզված բուսական սպիտակուց, պգ-պրոպիլ սիլանետրիոլ, ձիթենի եվրապականի պտղի յուղ, արգանիայի միջուկի յուղ, կոճապղպեղի արմատի հանուկ, կիտրոնաթթու, նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, պոլիքվատերինիում-10, երիցուկ հռոմեականի ծաղկի հանուկ, բենզոյաթթու, դեհիդրոքացախաթթու, չիչխան սովորականի յուղ, դունալիելայի հանուկ, պրոպիլեն գլիկոլ, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, պանթենոլ, տոկոֆերիլ ացետատ, հազրեվարդ բուժիչի տերևի հանուկ, հիդրոլիզված կերատին, հեքսիլ ցինամալ, լինալուլ, լիմոնեն, բենզիլ սալիցիլատ, հերանիոլ, ցիտրոնելոլ։
Նախազգուշացումներ․
միայն արտաքին օգտագործման համար։ Կիրառել ըստ անհրաժեշտության և համաձայն կիրառման հրահանգների։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ աչքերը ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։