HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով ցեխ 600գ 43496

3,700 ֏
In stock
SKU
C3304P039868
Մուտքագրեք այն գինը, որը պատրաստ եք վճարել։ Մենք կփորձենք համապատասխանեցնել այն, եթե հնարավոր է։
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    HB Israel

Մեռյալ ծովը երկրագնդի ամենացածր կետն է։ Այն բնական հանքանյութերի ամենահարուստ աղբյուրն է, որոնք անհրաժեշտ են բջիջների առողջ նյութափոխանակության համար: Մեռյալ ծովում հայտնաբերված բնական սև ցեխի յուրահատուկ հատկությունները հայտնի են հազարավոր տարիներ շարունակ: Այն պարունակում է հանքանյութեր, ինչպիսիք են մագնեզիումը, կալցիումը, նատրիումը, կալիումը, ցինկը, երկաթը, քլորը, յոդը և բրոմը: Այս հանքային ցեխը մարմնի արդյունավետ մաքրող միջոց է, որը կլանում է յուղերն ու կեղտը: Այն թեթևացնում է մկանների և հոդերի ցավերը: Մեռյալ ծովի ցեխը ունի հանգստացնող, կազդուրիչ և թարմացնող ազդեցություն: Խորհուրդ է տրվում մաշկի բոլոր տեսակների համար։

 

Օգտագործման եղանակը.

Lոգանքից կամ ցնցուղ ընդունելուց առաջ առատ քսել ամբողջ մարմնին, բացառությամբ դեմքի հատվածի: Ցեխը թողնել մաշկի վրա, մինչև այն չորանա, բայց ոչ ավելի, քան 20 րոպե։ Լավ լվանալ ջրով։ Ամբողջական խնամքի համար ցեխը լվանալուց հետո օգտագործել Մեռյալ ծովի  նուրբ լոսյոններից կամ կրեմներից մեկը։ Օգտագործելուց առաջ ցեխը տաքացնել պլաստիկ տարայի մեջ՝ միկրոալիքային վառարանում 1 րոպե:

 

Բաղադրությունը.

Մեռյալ ծովի հանքային ցեխ, ջուր, երկաթի սև օքսիդ, ԴՄԴՄ հիդանտոին, ֆենօքսիէթանոլ, արգանի յուղ:

 

Նախազգուշացումներ․

Միայն արտաքին օգտագործման համար։ Կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։