HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով խոնավացնող լոգանքի գել չիչխանով 780մլ 26288
-
Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
-
ԱրտադրողHB Israel
Փափկեցնող լոգանքի գելը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար։ Մանրակրկիտ մաքրում է մաշը՝ առաց չորացնելու։ Հարստացված է չիչխանի յուղով, որն խոնավացնում և բարելավում է մաշկի տեսքը։ Պարունակում է յուղերի և բույսերի հանուկներ, ինչպիսին են խոնավացնող և սնուցող ազդեցությամբ ձիթենու, շիի ծառի և ավոկադոյի յուղերը, վիտամին E-ն և Մեռյալ ծովի հանքանյութերը։ Մաշկը դարձնում է փափուկ և հարթ, հաղորդում է հաճելի բույր և թարմացնող ազդեցություն։
Օգտագործման եղանակը.
Առատ չափաբաժնով լցնել ձեռքի մեջ կամ սպունգի վրա, մերսող շարժումներով փրփրացնել թաց մաշկի վրա և մանրակրկիտ լվանալ: Խնամքն ավարտելու համար խորհուրդ է տրվում օգտագործել H&B մարմնի կրեմ։
Բաղադրությունը․
Ջուր, նատրիումի լաուրեթ սուլֆատ, գլիցերին, կոկամիդոպրոպիլ բետաին, բուրավետիչ, պրոպիլեն գլիկոլ, նատրիումի բենզոատ, ալոեի տերևի հյութ, ավոկադոյի յուղ, ծովի աղ, գլիկոլ երկստեարատ, լաուրեթ-4, մրջնաթթու, դիմեթիկոն, թեյի ծառի տերևի հանուկ, ֆենօքսիէթանոլ, բենզոյաթթու, դեհիդրոքացախաթթու, քունջութի սերմերի յուղ, նատրիումի քլորիդ, երիցուկ հռոմեականի ծաղկի հանուկ, խաղողի սերմերի յուղ, կիտրոնաթթու, ձիթենի եվրոպականի պտղի յուղ, պապայայի պտղի հանուկ, կալիումի սորբատ, նռան հանուկ, բենզիլ սպիրտ, պանթենոլ, շիի ծառի յուղ, ասկորբինաթթու, արգանիայի միջուկի յուղ, կոկոսյան արմավենու յուղ, ցորենի միջուկի յուղ, լոռամրգի պտղի հանուկ, միամյա արևածաղկի սերմերի յուղ, գազարի յուղ, տոկոֆերիլ ացետատ, Մեռյալ ծովի ցեխ, եռէթիլեն գլիկոլ, Cl 47005, Cl 14700, հեքսիլ ցինամալ, բենզիլ սալիցիլատ։
Նախազգուշացումներ․
Միայն արտաքին օգտագործման համար։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ աչքերը ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։