HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով առանց օճառ դեմքի պիլինգ՝ ալոեով, չիչխանի յուղով և E վիտամինով 250մլ 43427
-
Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
-
ԱրտադրողHB Israel
Առանց օճառ, շերտազատող մասնիկներով նուրբ մաքրող միջոցը խոնավացնում է մաշկը և խորը մաքրում ծակոտիները։ Այն մաքրում է մաշկի մահացած բջիջները, աղտոտվածությունը և դիմահարդարման մնացորդները։ Հարթեցնում և բարելավում է մաշկի տեքստուրան՝ դարձնելով այն մաքուր և պայծառ։ Այն նախատեսված է նաև զգայուն և նուրբ մաշկի համար, սափրվելուց առաջ որպես մաքրող միջոց խորհուրդ է տրվում նաև տղամարդկանց։ Հարստացված է կանաչ թեյի և չիչխանի յուղերով, E վիտամինով և Մեռյալ ծովի հանքանյութերով։ Այս մաքրող միջոցը ցուցաբերում է նաև արդյունավետ հակատարիքային ազդեցություն։
Նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար։
Օգտագործման եղանակը.
Քիչ քանակությամբ պիլինգը լցնել ափի մեջ և տարածել դեմքի խոնավ մաշկին, խուսափել աչքերի շուրջ հատվածից, 1 րոպե շրջանաձև շարժումներով մերսել և լավ լվանալ։ Այնուհետև օգտագործել խոնավացնող կրեմ։
Նախատեսված է ամենօրյա օգտագործման համար։
Բաղադրությունը․
Ջուր, նատրիումի կոկետ սուլֆատ, կոկամիդոպրոպիլ բետաին, գլիցերին, հիդրատացված սիլիցիումի երկօքսիդ, պրոպիլեն գլիկոլ, ալոեի տերևի հյութ, բուրավետիչ, ժոժոբայի սերմերի հանուկ, Մեռյալ ծովի աղ, կարբոմեր, նատրիումի բենզոատ, թեյի ծառի տերևի հանուկ, երիցուկ հռոմեականի ծաղկի հանուկ, արգանիայի միջուկի յուղ, չիչխան սովորականի յուղ, ձիթենի եվրոպականի պտղի յուղ, նարնջի պտղի հանուկ, տոկոֆերիլ ացետատ (վիտամին E), Cl 47000, Cl 47005:
Նախազգուշացումներ․
Կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ աչքերը ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։