-
Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
-
ԱրտադրողSwiss Getal
Այս պատիճները յուրահատուկ երիտասարդացման աղբյուր են տարբեր մաշկի տեսակների համար։ Նրանք ստեղծում են հաճելի մետաքսյա թարմության զգացողություն և նպաստում են թթվածնի նպատակային մատակարարմանը մաշկի բջիջներին։ Պատիճները հավասարակշռում են մաշկի բնական երանգը, նկատելիորեն փոքրացնում են ծակոտիները և մանր կնճիռները, իսկ խորը կնճիռները հարթում են։ Արդյունքում մաշկը դառնում է ավելի նուրբ։ Հակաօքսիդանտ ազդեցությամբ C և E վիտամինները արդյունավետ պաշտպանում են մաշկը վնասվածքներից, ազատ ռադիկալներից ինչպես նաև պահպանում են մաշկի խոնավության բնական հավասարակշռությունը։
Օգտագործման եղանակը՝
քսել դեմքի և պարանոցի մաքուր մաշկին՝ առաովտյան և երեկոյան, ապա քսել քսուք՝ ըստ ընտրության։
Բաղադրությունը՝
ցիկլոպենտասիլօքսան, դիմեթիկոնի խաչաձև պոլիմեր, դիմեթիկոն, ասկորբինաթթու, C12-15 ալկիլ բենզոատ, բուրավետիչ, ԲՀՏ, տոկոտրիենոլ, յուղարմավենու յուղ, բութիլֆենիլ մեթիլպրոպիոնալ, տոկոֆերոլ, սկվալեն, ֆիտոստերոլներ, ցիտրոնելոլ, լինալուլ, ալֆա-իզոմեթիլ իոնոն։
Արտաքին ծածկույթի բաղադրությունը՝
եգիպտացորենի մոդիֆիկացված օսլա, գլիցերին, իռլանդական մամուռ (կարագինան), թերթաքար, նատրիումի հիդրոֆոսֆատ, Cl 77891 (տիտանի երկօքսիդ), Cl 77492 (երկաթի օքսիդներ), Cl 77491 (երկաթի օքսիդներ):
Նախազգուշացում՝
նախատեսված է արտաքին օգտագործման համար։